Սա լուրջ քաղաքական մեսիջ է․ նախարար
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ-ի տնտեսության համար կարևոր ուղղություններ է համարում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Նա այս մասին հայտարարել է տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում հիմնադրվում է 4 տրամաչափարկման լաբորատորիա, որից մեկն արդեն հանձնել են շահագործման և ևս 3-ը առաջիկա ամիսներին կհանձնեն։ Բացի այդ, նրա խոսքով՝ տարվա ընթացքում ևս 3 այլ լաբորատորիաներ կստեղծեն։
«Այս տարվա ընթացքում պլանավորում ենք, որ ԵՄ-ի կողմից հավաստագրման ազգային համակարգի ճանաչում տեղի կունենա, նախնական պրոցեսը հաղթահարել ենք, գերազանց ենք անցել և հույս ունենք, որ չափի և կշռի միջազգային անդամ կդառնանք։ Դա հնարավորություն կտա, որ ՀՀ-ում հավատարմագրված լաբորատորիայի տված ցուցանիշը ԵՄ-ում անցնի։ Պատկերցնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում, այսինքն՝ հիմա մարդիկ գնում են, ԵՄ-ից են թուղթ հանում, որպեսզի ԵՄ ապրանք արտահանեն, իսկ այդ ժամանակ գալու են ՀՀ, որ ԵՄ ապրանք արտահանեն, ինչը կարևոր է»,- նշել է Պապոյանը։
Ըստ նրա՝ կարևոր ուղղություն է ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները, որտեղ բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել։ Նա նկատեց, որ ԱՀԿ-ի հետ լուրջ աշխատանք են իրակացնում մտավոր սեփականության և այլ ուղղություներով։
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ նախարարը նշել է. «ԱՄՆ-ի հետ գնում ենք ռազմավարական գործընկերության, դրան նախորդում են բարձր կարգի տնտեսական քննարկումները»։
Պապոյանը հավելել է նաև, որ ամերիկյան երկրների մրցունակության փոխանակման ծրագիրը ՀՀ-ում է տեղի ունեցել, այն դեպքում, երբ միշտ տեղի է ունենում ամերիկյան մայրցամաքում։
«Սա լուրջ քաղաքական մեսիջ է»,-ասել է նա՝ ավելացնելով, որ երկրորդը ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրի և արդյունաբերության նիստերն են, որոնք միտված են երկրների միջև առևտրի դյուրացմանը և ՀՀ-ի շուկայական կարգավիճակի վերանայմանը։
Նմանատիպ հոդվածներ
Եվրամիության առաջարկը՝ Հայաստանին
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիութ...
Դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում․ Կիրակոսյան
Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, դա ԱԳՆ-ի տիրույթում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների...
Մեդվեդևը՝ Փաշինյանի սափրվելու և «ԵՄ-ի հետ նշանվելու մասին»
Չեմ բացառում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո...
Փաշինյանի պատասխանն Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանակ...