Թրամփի խորհրդականն ասել է, թե երբ կկայանա Պուտինի հետ հեռախոսազրույցը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին կամ շաբաթներին», ասել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Մենք դեռ չենք որոշել ստույգ ձևաչափը (ապագա հանդիպման-խմբ.), բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, ակնկալում եմ, որ գոնե առաջիկա օրերին կամ շաբաթներին զանգը տեղի կունենա, սա կլինի առաջին քայլը, որից հետո մենք կշարժվենք առաջ»,- ասել է Ուոլցը ABC հեռուստաալիքի եթերում։ Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համատեքստում կարևոր խնդիրներից մեկը լինելու է մարտադաշտում իրավիճակի կայունացումը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ և կողմերը նախապատրաստվում են հանդիպմանը։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ
Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության...
Մենք բանակցություններ ենք սկսում ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ. Միրզոյան
Ինչպես արդեն հայտեցինք ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև կնքվեց ռազմավարական պայմանագիր: Պայմանագրի կնքման արարողության ժամանակ ԱՄՆ պետք...
ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական պայմանագիր ստորագրվեց
Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի հատուկ ռազմավարական թիմ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար:...
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականին Փաշինյանին, Ալիևին ու Պուտինին ուղարկած իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակել է ՀՀ, Արբեջանի, ՌԴ իշխանություններին ուղղված նամակ, որն, ըստ գր...