Լարված իրավիճակ Թբիլիսիում. ցուցարաները փակել են ռեստորաններից մեկի մուտքը
Վրաստանում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված երիտասարդների ծնողները, նրանց ընկերները, ակտիվիստները և հասարակ քաղաքացիներն այս րոպեներին արգելափակում են ռեստորաններից մեկի մուտքը, որտեղ կորպորատիվ ընթրիքի են հավաքվում վրացի դատավորները: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Բողոքի մասնակիցները բերել են ձերբակալվածների լուսանկարները եւ հյուրերի հասցեին վանկարկում են «ստրուկներ»:
Ցույցի մասնակիցներից մեկը ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է. «Պարբերաբար ռեստորանից հայտնվում է ինքը՝ Լևան Մուրուսիձեն՝ «դատական կլանի» դատավորը, որի նկատմամբ ԱՄՆ Պետդեպարտամենտն անցյալ տարի պատժամիջոցներ էր սահմանել կոռուպցիայի մեղադրանքով, և օգնում է ժամանող գործընկերներին ցուցարարների ամբոխի միջով մտնել շենք»:
Տեղի ունեցածին նախորդել են բողոքի ակցիաների 19 մասնակիցների գործերով դատական լսումների երկու օր, որոնք մեղադրվում են «խմբակային բռնությանը մասնակցելու» մեջ: Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է նրանց գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանության պահանջը եւ նրանց թողել կալանքի տակ:
Ընդհանուր առմամբ, ցույցերի ժամանակ բռնության հոդվածներով անցնում է ավելի քան 30 մարդ: Մեղադրյալներից ոչ մեկը մեղքը չի ընդունում՝ իրեն համարելով քաղաքական բանտարկյալ։ Նրանց ազատ արձակումը հիմնական պահանջներից մեկն է, որոնք առաջ են քաշվում Թբիլիսիում և երկրի այլ քաղաքներում շարունակվող բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
«Ինչի՞ պտի բոլորով ավտոբուսի վարորդ փնտրենք, արդեն ընդունած պիտի լինեիք». Ավինյանը զայրացավ
«Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիք կա. այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավ...
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև «պատերազմը» սկսվա՞ծ է
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ռոբերտ Քոչարյանի հմնադրած «Հայաստան» դաշինքի նախկին անդամ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբ...
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
Վեճ և ծեծկռտուք Փաշինյանի ներկայությամբ. ArmLur
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը միմյանց հարված...