Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև «պատերազմը» սկսվա՞ծ է
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ռոբերտ Քոչարյանի հմնադրած «Հայաստան» դաշինքի նախկին անդամ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է իր անվան շուրջ տարածվող լուրերին. «Սերժ Սարգսյանը լկտի և էժանագին ստեր է տարածում իմ մասին: Ես հիմա չեմ լռելու, հակառակը՝ ոչնչացնելու եմ Սերժ Սարգսյանի գլխավորած ստի ու չարիքի կայսրությունը, որն այսօր համատեղ գործում է Նիկոլ Փաշինյանի հետ: Սերժ Սարգսյանն ընդդիմություն չէ, նրա գլխավոր սկզբունքը հետևյալն է. քանի դեռ ինքը շանս չունի, որ իրենք վերադառնան իշխանության, ուրեմն թող Նիկոլ Փաշինյանը մնա: Դա նշանակում է, որ պետք է սևացնել, հարձակվել բոլոր այն ուժերի, անձանց վրա, ովքեր կարող են այլընտրանք ներկայացնել Փաշինյանին:
Դա է պատճառը, որ ես անձամբ թիրախավորվել եմ: Սերժ Սարգսյանը տարածում է, թե իբր ես նամակ եմ գրել Նիկոլ Փաշինյանին և նրանից պաշտոն եմ խնդրել: Դա լկտի սուտ է»: Թևանյանն ընդգծել է, որ նամակի մասին ինքը խոսել է 2020-ի պատերազմից օրեր անց՝ «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում. «Այդ նամակն իմ կողմից չի գրված եղել: Հայտնի զինվորական գործիչներից մեկը 2018-ին առաջարկեց սպասվող ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ համատեղ վերլուծություն, գնահատական, առաջարկ պատրաստել ու այն ներկայացնել Փաշինյանին: Ստացել էինք զրո արձագանք»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
«Ինչի՞ պտի բոլորով ավտոբուսի վարորդ փնտրենք, արդեն ընդունած պիտի լինեիք». Ավինյանը զայրացավ
«Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիք կա. այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավ...
Վեճ և ծեծկռտուք Փաշինյանի ներկայությամբ. ArmLur
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը միմյանց հարված...
Սահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղյակ չէ` Տավուշի մարզում Բաղանիս–Ոսկեպար հատվածի սահմանազատմամբ գույքայի...
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...