Բաքուն բողոք է հղել Մոսկվային
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին Ռուսաստանի Հանրային պալատին առընթեր համակարգող խորհրդի անդամ, քաղաքագետ Վլադիմիր Կարասևի վիրավորական հայտարարությունների անթույլատրելիության մասին. այս մասին ադրբեջանական Minval-ին հայտնել են Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատնից։
Դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է արել ռուսական կողմին ապագայում կանխել նման դեպքերի կրկնությունը։
«Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին»,- ասել են դեսպանատնից։
Նշենք, որ Վլադիմիր Կարասևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վիրավորել էր այն բանից հետո, երբ վերջինը հրապարակավ ՌԴ-ին մեղադրել էր «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավի կործանման համար։ Ըստ Կարասևի՝ Ալիևն իրավունք չունի նման տոնով դիմելու Ռուսաստանի իշխանություններին։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
Վեճ և ծեծկռտուք Փաշինյանի ներկայությամբ. ArmLur
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը միմյանց հարված...
Հայաստանի իշխանությունն ընտրել է ինքնաոչնչացման ճանապարհը. Պետդումայի պատգամավոր
ՌԴ-ի Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչովը NEWS܂ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները՝ Նիկո...
Բաքուն տեղեկություն կտրամադրի հայ գերիների վերաբերյալ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև հունվարի վերջ Հայաստանին տեղեկություններ տրամադր...