Թրամփը մեղադրանքներ է հնչեցրել Կալիֆոռնիայի հրդեհների վերաբերյալ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում քննադատել է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին՝ Լոս Անջելեսում լայնածավալ հրդեհների ֆոնին նրա անգործության պատճառով:
«Թող սա ծառայի որպես Ջո Բայդենի սխալ կառավարման և ոչ կոմպետենտության խորհրդանիշ», - նշել Է Թրամփը:
Թրամփը նաև քննադատել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի գործողությունները։ Երկրի ապագա նախագահի խոսքով ՝ տնտեսական տեսանկյունից Կալիֆոռնիան պատուհասած հրդեհները կարող են ամենավատը դառնալ Ամերիկայի պատմության մեջ:
Նա մեղադրել է Գևին Նյուսոմին և կոչ է արել հրաժարական տալ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱՄՆ-ում բռնկված անտառային հրդեհները հարյուրավոր տներ են մոխրացրել Լոս Անջելեսում: Կալիֆոռնիայի հրշեջները չեն կարողանում դիմադրել Լոս Անջելեսում բռնկված հրդեհի դեմ:
Ընդհանուր առմամբ, մոլեգնում է 6 առանձին հրդեհ, որոնց դեմ պայքարում են հազարավոր հրշեջներ: Կրակի տարածմանը նպաստում են ուժեղ քամիները: Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ աղետն արդեն 5 մարդու կյանք է խլել, կան տուժածներ։
Նմանատիպ հոդվածներ
Լոս Անջելեսի հրդեհները կապված են Ուկրաինային օգնելու հետ․ Թրամփ կրտսեր
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին հայտնել է, թե ինչու հրշեջ ծառայությունները մինչ այժմ չեն կարողացել մարել բռնկ...
Պետդեպը՝ ՀՀ-ի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին
Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստա...
Միրզոյանը չի բացառել ռուս սահմանապահներին կրճատելու հնարավորությունը
Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե այս երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, ինչպես Հայաստանի և Իրանի...
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...