Դա խոսում է ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին․ Միրզոյան
Ադրբեջանական կողմից շարունակում ենք ստանալ ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչվածն, ադրբեջանական նարատիվն ուղղակիորեն տարածքային պահանջ է կամ հավակնություններ է, կամ ենթադրում է, ոտնահարում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ: Այս մասին ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
««Արևմտյան Ադրբեջան»-ը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն է: Հայաստանի տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան», արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին:
Նույնսիկ նրանք կառույց ունեն ստեղծած «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնք: Ոչ թե Հայաստանի ադրբեջանցիների, ոչ թե անգամ Հայաստանից ադրբեջանցիների փախստականների համայնք, այլ՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնք: Սա հերթական շինծու և առավելապաշտական նախագիծն է, որը հովանավորվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Նա հիշեցրել է՝ մենք երբևէ չենք էլ թաքցրել, որ խորհրդային շրջանում Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, և նրանք Հայաստանից հեռացել են Խորհրդային Միության փլուզման գործընթացին զուգընթաց։
«Նախ Հայաստանից ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը հեռացել է բավականին քաղաքակիրթ ճանապարհով, օրինակ՝ 100 ընտանիք ուղղակի վաճառել է իր բնակարանը, 12 հազար ընտանիք կարողացել է փոխանակել բնակարաններն Ադրբեջանում ապրող հայերի հետ և 160 հազարից ավել մարդ ստացել են ՀՀ կառավարությունից փոխհատուցում, հետևաբար այստեղ իրավունքներն են սպառված:
Կարող ենք զուգահեռ տանել Ադրբեջանում ապրող շուրջ 500 հազար հայերի Լեռնային Ղարաբաղի հետ, և հիշել նրանց ճակատագիրը, հիշել Բաքվի, Սումգայիթի ջարդերը: Այս ամենը փաստ է, արձանագրված փաստ»,-ասել է Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լոս Անջելեսի հրդեհները կապված են Ուկրաինային օգնելու հետ․ Թրամփ կրտսեր
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին հայտնել է, թե ինչու հրշեջ ծառայությունները մինչ այժմ չեն կարողացել մարել բռնկ...
Պետդեպը՝ ՀՀ-ի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին
Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստա...
Միրզոյանը չի բացառել ռուս սահմանապահներին կրճատելու հնարավորությունը
Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե այս երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, ինչպես Հայաստանի և Իրանի...
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...