Նրանք մեծապես կշահեն, եթե այն դառնա մեր երկրի մի մասը. Թրամփ
Գրենլանդիայի բնակիչները կշահեն Միացյալ Նահանգներին միանալուց. նման կարծիք է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։
«Գրենլանդիան անհավանական վայր է, դրա բնակիչները մեծապես կշահեն, եթե և երբ այն դառնա մեր երկրի մի մասը: Մենք կպաշտպանենք այն չար արտաքին աշխարհից»,- գրել է նա Truth Social ցանցի իր էջում:
Թրամփը նաև հավելել է, որ իր որդին «կուղևորվի Գրենլանդիա՝ այցելելու գեղեցիկ և տեսարժան վայրեր»։
Անցյալ տարեվերջին Թրամփն ասել էր, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ: Ի պատասխան՝ Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն ընդգծել էր, որ կղզին չի վաճառվում։
2019-ին Թրամփի առաջին նախագահական ժամկետի ժամանակ ամերիկյան լրատվամիջոցները գրում էին, որ նա հետաքրքրված է Գրենլանդիան ձեռք բերելու հնարավորությամբ:
Գրենլանդիան ներառված է Դանիայի կազմում և ունի ինքնավարության լայն իրավունքներ։ Դանիայի թագավորության իշխանությունները հրաժարվել են քննարկել Գրենլանդիայի վաճառքը՝ այդ գաղափարն անվանելով անհեթեթ։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղյակ չէ` Տավուշի մարզում Բաղանիս–Ոսկեպար հատվածի սահմանազատմամբ գույքայի...
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
Տարոն Գևորգյանն ազատվել է աշխատանքից. հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Հարգելի՛ գործընկերներ,ընկերներ ու հարազատներ,անցյալ տարի այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաք...
Վեճ և ծեծկռտուք Փաշինյանի ներկայությամբ. ArmLur
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը միմյանց հարված...