Մենք՝ որպես պետություն, կարող ենք չդիմանալ. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ավելի լավ է Բելառուսի պես բռնապետություն, քան Ուկրաինայի պես ժողովրդավարություն: Նա այս մասին ասել է Սուրբ Ծննդի օրը եկեղեցի այցի ժամանակ, փոխանցում է ԲելՏԱ-ն:
«Եթե մեզ ներքաշեն պատերազի մեջ, կստեղծվի բարդ իրավիճակ, և մենք՝ որպես պետություն, կարող ենք չդիմանալ: Հետևաբար, ես ամեն ինչ անում եմ համբերատար, համառորեն, ինչպես Տերն ու եկեղեցին են սովորեցնում... Եվ թող խոսեն, թե մեզ մոտ բռնապետություն է: Ավելի լավ է Բելառուսի պես բռնապետություն, քան Ուկրաինայի պես ժողովրդավարություն», - ասել է Բելառուսի նախագահը։
Նա հավելել է, որ Բելառուսում խաղաղություն է, ինչը դուր չի գալիս ոչ բարեկամական պետություններին:
«Ուստի, ցանկանում են մեզ պատերազմի մեջ ներքաշել: Ինչո՞ւ է Վոլոդյա Զելենսկին իրեն այդպես պահում: Չէ՞ որ մենք նրա հետ նորմալ, լավ հարաբերություններ ունեինք: Հիմա ի՞նչ է նրա ուզածը: Նրան հրահանգ են տվել՝ պետք է ամեն ինչ անել, մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշելու համար», - ասել է Լուկաշենկոն:
Նմանատիպ հոդվածներ
Վեճ և ծեծկռտուք Փաշինյանի ներկայությամբ. ArmLur
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը միմյանց հարված...
Սահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղյակ չէ` Տավուշի մարզում Բաղանիս–Ոսկեպար հատվածի սահմանազատմամբ գույքայի...
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
Տարոն Գևորգյանն ազատվել է աշխատանքից. հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Հարգելի՛ գործընկերներ,ընկերներ ու հարազատներ,անցյալ տարի այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաք...