ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ
Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Ոստիկանությունը նշելով, որ փրկարար ծառայությունը շարունակում է իրականացնել ուժեղացված ծառայություն։
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Աշոցքում, Չարենցավանում, Վարդենիսում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է տեղում, ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր։
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է, ինչը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։
Նմանատիպ հոդվածներ
Կտրուկ կցրտի. եղանակը՝ Հայաստանում
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում օրվա առաջին կեսին սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում` նաև բուք, ճանապ...
Զվարթնոց օդանավակայանում մառախուղ է, տեսանելիությունը ցածր
Զվարթնոց օդանավակայանում մառախուղ է, տեսանելիությունը ցածր: Այս մասին Auroranews-ին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամ...
Տարադրամի փոխարժեքներն այօր
Rate.am-ում հունվարի 6-ին ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 392.86 դր...
5 սմ ձյունը դառնում է ազգային տոն․ Սուրենյան
Հունվարի 5-ի երեկոյան ժամերից սկսած հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում:«Հիդրոօդերևութաբանության և մոնիթոր...