Լավրովը բացատրել է Սիրիայում իրավիճակի արագ զարգացումը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայում իրավիճակի արագ զարգացումը բացատրել է նախկին նախագահ Բաշար Ասադի՝ երկրում սոցիալական խնդիրները հաղթահարելու անկարողությամբ, որոնցում ավերիչ մեծ դեր խաղացին Միացյալ Նահանգների քայլերը։ Այս մասին նա հայտարարել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Արդեն հիմա կարող ենք ասել, որ իրավիճակի դեգրադացիայի պատճառներից մեկն այն էր, որ նախկին ղեկավարությունը տևական քաղաքացիական հակամարտության համատեքստում չկարողացավ բավարարել բնակչության հիմնական կարիքները»,- ասել է նախարարը։
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ սիրիական տնտեսությունը «խեղդելու» այս գիծը մշտապես սոցիալական դժգոհություն է առաջացրել։
«Այս իրավիճակում իշխանությունները ստիպված եղան ձեռնարկել ոչ պոպուլյար միջոցներ, մասնավորապես՝ նվազեցնելով կամ վերացնելով սոցիալապես կարևոր ապրանքների և ծառայությունների սուբսիդիաները», - շարունակել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը չի բացառել ռուս սահմանապահներին կրճատելու հնարավորությունը
Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե այս երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, ինչպես Հայաստանի և Իրանի...
Լոս Անջելեսի հրդեհները կապված են Ուկրաինային օգնելու հետ․ Թրամփ կրտսեր
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին հայտնել է, թե ինչու հրշեջ ծառայությունները մինչ այժմ չեն կարողացել մարել բռնկ...
Պետդեպը՝ ՀՀ-ի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին
Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստա...
Զելենսկին խոսել Է ԱՄՆ-ի կարևոր որոշման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ԱՄՆ-ի՝ Ուկրաինային աջակցելու կարևոր որոշման մասին։ Նրա խոսքով ՝ դեկտե...