Ինձ սպառնացել են, որ կսպանեն երեխաներիս․ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցը՝ հրաժարական տալու մասին

Հրաժարական տված և արտագաղթած ՆԳՆ բարձրաստիճան աշխատակից Իրակլի Շայշմելաշվիլին հայտարարել է, որ իրեն սպառնացել են երեխաների սպանությամբ։


Այս մասին Իրակլի Շայշմելաշվիլին պատմել է Pirvel հեռուստաալիքի եթերում։ Մինչև դեկտեմբերի 3-ը նա զբաղեցնում էր ՆԳՆ հատուկ խնդիրների դեպարտամենտի պլանավորման բաժնի ղեկավարի պաշտոնը, որը ղեկավարում է Զվիադ Խազարիշվիլին, վերջինս համարվում է ցույցերի ժամանակ բռնության կազմակերպիչ:


Շահիշմելաշվիլին պաշտոնից հեռացել է զանգվածային բողոքի ակցիաների սկսվելուց հետո և ընտանիքով լքել Վրաստանը: 


Հրաժարականի պատճառների մասին։ «Ես չեմ ուզում հանդիպել ընկերների հետ՝ նայելով նրանց աչքերին՝ իմանալով, որ արդարացնում եմ այն, ինչը ճիշտ չեմ համարում»:


«Վրաստանում այսօր բարձր պատասխանատվությամբ ակցիաներ են անցկացվում։ Երբ Եվրոպայում բողոքի ցույցեր են, մեքենաներ են այրում, ամեն ինչ քանդվում է։ Իսկ այստեղ դրամատիզացնում են աղբամանի այրումը»,- նշել է նա։


«Ցուցարարների ծեծը տեղի է ունենում միտումնավոր, իսկ իշխանությունները չեն պատժի մեղավորներին։ Շահիշմելաշվիլին նաև նշել է, որ ցրմանը մասնակցող որոշ ուժայիններ ՆԳՆ աշխատակիցներ չեն»,- հավելեց վերջինս:


Շայշմելաշվիլին նաև նշել է, որ կապեր ունի Բիձինա Իվանիշվիլիի հետ, կարող է անձամբ նրանից ցուցումներ ստանալ։ 


Սպառնալիքներ պաշտոնաթողությունից հետո, ըստ Շահիշմելաշվիլիի, նա «ֆիզիկական առճակատում» է ունեցել Խարազիշվիլիի տեղակալի հետ, և նրան սպառնացել են սպանել իր երկու երեխաներին: Հանրությանը նա հրաժարականի մասին հայտնել է հենց սպառնալիքների պատճառով։





Քաղաքականություն