7-օրյա ազգային սուգ ՝ Հարավային Կորեայում
Հարավային Կորեայի իշխանությունները 7-օրյա ազգային սուգ են հայտարարել Մուանում ինքնաթիռի կործանման պատճառով։ Հաստատվել է 177 մարդու մահը, երկուսը ողջ են մնացել, ևս երկուսը անհետ կորած են համարվում:
«Եվս մեկ անգամ խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Կառավարությունը կանի հնարավորը վթարի հետևանքները վերացնելու համար», - նշվում է հայտարարության մեջ։
Նշենք նաև, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին:
Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
«Խորապես վշտացած ենք Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ինքնաթիռի վթարից, որը խլեց այդքան շատ կյանքեր։ Մեր սրտանց ցավակցություններն ու կարեկցանքներն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի Ջոլանամ-դո նահանգի Մուան օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռում եղել է 175 ուղեւոր և անձնակազմի 6 անդամ։