«Ռոսավիացիայի» տնօրենը նոր մանրամասներ է հայտնել կործանված ինքնաթիռի դեպքից
Ակտաուի օդանավակայան թռչելու որոշումը կործանված AZAL ինքնաթիռի օդաչուն ինքնուրույն է կայացրել: Այս մասին հայտնել է «Ռոսավիացիայի» տնօրեն Դմիտրի Յադրովը:
«Ղազախստանում կործանված Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կապիտանին Գրոզնիում վայրէջքի փորձերից հետո այլ օդանավակայաններ են առաջարկվել, սակայն նա որոշել է թռչել Ակտաու»,- ասել է Ռոսավիացիայի ղեկավար Դմիտրի Յադրովը։
Նա տեղեկացրել է նաև, որ այդ ժամանակ Գրոզնիի օդանավակայանի տարածքում մտցված է եղել «գորգ» ռեժիմը, որը նախատեսում էր նշված տարածքից բոլոր օդանավերի անհապաղ հեռացում: Օդանավի հրամանատարը Գրոզնիում ինքնաթիռը վայրէջք կատարելու երկու փորձ է կատարել, որոնք անհաջող են եղել։
Հիշեցնենք` դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ընկել ու բռնկվել է Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքվից Գրոզնի չվերթը: Այն աղետի է ենթարկվել օդանավակայանի հարևանությամբ։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ 32 մարդ ողջ է մնացել։
Նմանատիպ հոդվածներ
Ավարտվել է ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը
Մասնագետներն ավարտել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված Azerbaijan Airlines (AZAL) ինքնաթիռի «սև արկղերի» վերծանո...
Ինքնաթիռը խոցվել է ՌԴ ԶՈՒ-ի կողմից և ուղարկվել Ղազախստան. մանրամասներ
Ադրբեջանական ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, խոցվել է ռուսական զենիթահրթիռային համակարգի կողմից և ուղարկվել Ղազա...
Հրդեհ` Հյուսիսային պողոտայում. այրվում է սուպերմարկետ
Հունվարի 12-ին, ժամը 08:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պ...
Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի դիսպետչերների տարօրինակ որոշումը. Լապշին
Միայն ինձ համար է տարօրինակ, որ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռը հանկարծակի վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաո...