Անհետ կորածների հարազատների հետ ձեռք է բերվել նոր պայմանավորվածություն
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք այսօր Ազգային ժողովում ընթացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպումը։ Այս րոպեներին ունենք թարմացված տեղեկություններ այն մասին, որ հանդիպումն ավարտվել է:
ԱԺ մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը Auroranews-ին հայտնել է, որ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ:
Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ վաղը անհետ կորածների հարազատները կհանդիպեն նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ:
Հիշեցնենք՝ անհայտ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Կարեն Գիլոյանը՝ իր հրաժարականի մասին
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի...
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը
Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության կողմից ստոր...
Հակոբ Ասլանյանը հեռացվել է ՔՊ-ից
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ...
Սիրիայի նոր ղեկավարը՝ Ռուսաստանի մասին
Սիրիայի նոր իշխանությունները Բաշար Ասադի տապալումից հետո չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ մա...