ԱՄՆ-ում կոչ են անում կանխել Թրամփի վերադարձը իշխանության
Ամերիկյան հեղինակավոր Hill թերթը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել օգտագործել իր սահմանադրական լիազորությունները և արգելափակել հանրապետական Դոնալդ Թրամփի վերադարձը իշխանության, գրում է РИА Новости–ն:
Պարբերականը հղում է արել Սահմանադրության 14-րդ ուղղման 3-րդ կետին ըստ որի՝ ապստամբներին արգելվում է պետական պաշտոններ զբաղեցնել։ Լրատվամիջոցը նշել է, որ Դոնալդ Թրամփի գործողությունները համապատասխանում են այդ կետին:
Նյութի հեղինակներ՝ փաստաբաններ Էվան Դևիսը և Դեյվիդ Շուլտը հիշեցրել են, որ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ փոփոխությունն ասում է, որ ապստամբությանը մասնակցած կամ Սահմանադրության թշնամիներին օգնություն ցուցաբերած անձը չի կարող պետական պաշտոն զբաղեցնել, քանի դեռ նրա կարգավիճակը չի վիճարկվել Կոնգրեսի յուրաքանչյուր պալատում ձայների երկու երրորդով:
The Hill-ը թվարկում է Թրամփի՝ ենթադրյալ ապստամբության մեջ ներգրավվածության ապացույցները, այդ թվում՝ 2021 թվականին նրա երկրորդ իմպիչմենթը, Կոլորադոյում նրա դատավարությունը և 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունների վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի ընտրական հանձնաժողովի հետաքննությունը:
«Այս իրադարձությունները հաստատում են, որ Թրամփը ոչ միայն ապօրինի ճնշում է գործադրել փոխնախագահ Մայք Փենսի վրա՝ տապալելու ընտրությունների արդյունքները, այլ նաև դրդել է ամբոխին բռնության»,- գրել են Դևիսը և Շուլտը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը միշտ հայելային է պատասխանում. Պուտին
Ռուսաստանը միշտ հայելային կերպով է պատասխանում իր տարածքում հարձակումներին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասի...
Պուտինը՝ Ռուսաստանի սահմաններին կոնֆլիկտները կանխելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ պետք է ուժեղ լինել Ռուսաստանի սահմաններին հարևան երկրների հետ իրավիճակ...
Մասուդ Փեզեշքիանը կայցելի Մոսկվա
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք, հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալի...
Բանակցվել է ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ Մեղրիի հաշվին. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԼՂ հարցով ՀՀ...