«Ասման մահանում է». Ասադի կնոջ վիճակը կտրուկ վատացել է
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կինը՝ Ասման, տառապում է քաղցկեղի կրկնությամբ։ Սիրիայի նախկին նախագահի կինը առնվազն մայիսից բուժում է անցնում սուր միելոիդ լեյկոզի համար։ Բժիշկները նրա ողջ մնալու հավանականությունը գնահատում են 50%: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
«Ասման մահանում է»,- թերթին ասել է քաղաքական գործչի մերձավոր շրջապատի աղբյուրներից մեկը։
Հրապարակման մեկ այլ աղբյուր, ով կարողացել է զրուցել Մոսկվայում Ասադի ընտանիքի հետ, Ասմայի լեյկոզով հիվանդանալը սարսափելի է անվանել: Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթում նա իրեն լավ չի զգում։
Ըստ տեղեկությունների Ասմա Ասադին ներկա պահին թույլ չեն տալիս տեսակցել իր ընտանիքին, որպեսզի նրանք ակամա նրան չփոխանցեն որեւէ վարակիչ հիվանդություն։ Ավելին, նրան ընդհանրապես արգելել են լինել այլ մարդկանց հետ նույն սենյակում, սակայն Մոսկվայում նրան որոշ ժամանակ խնամել է հայրը՝ Ֆավազ ալ-Ախրասը: