Գերեզմանատան խնդիրը լուծվել է ԱԹՍ-ի միջոցով. պարզաբանում
Մամուլում աղմուկ բարձրացրած «Սպանդարյան» գերեզմանատան հետ կապված միջադեպի մասին պարզաբանում: Այս մասին հայտնում է Բնակչության հատուկ սպասարկում ՀՈԱԿ-ը:
«Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանի բարձրացրած հարցին ի պատասխան , <<Բնակչության հատուկ սպասարկում>> ՀՈԱԿ-ի տնօրենությունը այց է կատարել նշված գերեզմանատուն և հանդիպում է ունեցել քաղաքացի Գ. Սարգսյանի հետ։
Անհրաժեշտ փաստաթղթերի և 2022թ-ին անօդաչու սարքի միջոցով գերեզմանատան տարածքի ( ներառյալ նշված հուղարկավորման վայրի ) կատարված և արխիվավորված տեսաձայնագրության տրամադրելուց հետո, պարզ է դարձել , որ տարածքի որևէ փոփոխություն չի կատարվել: Քաղաքացի Գ.Սարգսյանի մոտ փարատվել է դժգոհությունը և անհանգստությունը այն մասին, թե իբր նշված գերեզմանատեղին զավթել են և կատարել այլ աշխատանքներ։
Նշենք, որ սույն գերեզմանատեղին տաս տարի և ավել ժամանակահատվածում շատ հազվադեպ է այցելու ունեցել, որի արդյունքում նշված գերեզմանատարածքը խիստ մացառոտվել էր և երկար տարիների ընթացքում հավանաբար հարևան գերեզմանատեղիներում արարողակարգային (և ոչ միայն) իրերի մասերով էր լցվել։ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից սույն տարածքը (որը հանդիսանում է հանգուցյալի հարազատների սեփականությունը) սիրով և հոգատարությամբ վերը նշված մացառոտներից և այլ աղբից ազատվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ մամաուլում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում ապօրինի շինարարություն են կատարել:


Նմանատիպ հոդվածներ
Կգամ Հայաստան և այս գումարով միանգամից երեքը կգնեմ. Լապշին
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի մարզային քաղաքի բնակելի թաղամասում գտն...
«Հունդաի» որ հին ավտոբուսները կփոխարինվեն նորերով
Մասնավոր կազմակերպությունների կողմից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների (հհ. 6,8,27,...
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի. նոր որոշում
Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ներկայացր...
10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. կասեցվել է արագ սննդի կետի գործունեությունը
Արձանագրվել է սննդային թունավորման դեպք Վանաձորում: Կասեցվել է արագ սննդի կետի գործունեությունը: Այս մասին հայտնում է&nb...