10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. կասեցվել է արագ սննդի կետի գործունեությունը
Արձանագրվել է սննդային թունավորման դեպք Վանաձորում: Կասեցվել է արագ սննդի կետի գործունեությունը: Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
«Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոն են ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։
Ստացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները:
Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիներ սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում:
Առկա սննդամթերքից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ սույն օբյեկտն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Կգամ Հայաստան և այս գումարով միանգամից երեքը կգնեմ. Լապշին
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի մարզային քաղաքի բնակելի թաղամասում գտն...
«Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր». նոր մանրամասներ զինվորական կացարանի հրդեհից
Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստի ժամանակ կողմերի հարցերին պատասխա...
Առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. նախագիծ
Հայաստանի աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատե...
«Հունդաի» որ հին ավտոբուսները կփոխարինվեն նորերով
Մասնավոր կազմակերպությունների կողմից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների (հհ. 6,8,27,...