Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի. նոր որոշում
Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ներկայացրեց աղբահանության վճարների հաշվարկման նոր մոտեցումը՝ հիմնված բնակարանների մակերեսի վրա։ Այս մասին հայտնեց Երևանի ավագանու նիստի ժամանակ Դավիթ Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ հաշվարկների նոր մեթոդաբանությունը չի ներմուծում նոր սկզբունք, այլ արդիականացնում է արդեն գործող համակարգը։ Վճարները հաշվարկվում են բնակարանի մակերեսի հիման վրա, ինչը թույլ է տալիս ավելի արդարացի բաշխել աղբահանության վճարները։
«Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրեց մի քանի օրինակ՝ մեկ սենյականոց բնակարանի դեպքում 400 դրամի փոխարեն քաղաքացիները կվճարեն 455 դրամ, երկու սենյականոցի դեպքում՝ 600 դրամի փոխարեն՝ 689 դրամ, երեք սենյականոցի դեպքում՝ 900 դրամի փոխարեն՝ 975 դրամ, չորս և ավելի սենյականոցի դեպքում՝ 1200 դրամի փոխարեն՝ 1287 դրամ։ Անհատական բնակելի տների մասով աճը միջինում կազմում է 180 դրամ՝ մեկ տան հաշվարկով։
Նոր համակարգը հաշվի է առնում բնակարանի մակերեսում ապրող մարդկանց թիվը։ Եթե փոքր բնակարաններում ավելի մեծ թվով մարդիկ են ապրում, վճարները նվազում են։ Օրինակ՝ 50 քմ բնակարանում, որտեղ ապրում է հինգ մարդ, վճարն ավելի նվազ կլինի։ Միջինում բնակարանների համար աճը կազմում է 80 դրամ»,-ասաց Հակոբյանը։