Դա չի համապատասխանում իրականությանը․ Պեսկովը՝ Ասադի կնոջ որոշման մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կնոջ՝ Ասմա Ասադի՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու համար հատուկ թույլտվություն խնդրելու» մասին հաղորդագրությունը, ասել է, որ դա ճիշտ չէ։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին առ այն, թե արդյոք Ասադի կինը որոշել է ամուսնալուծվել, ցանկանում է Ռուսաստանից հեռանալ, և որ նախկին նախագահի տեղաշարժը ՌԴ-ում սահմանափակված է, իսկ նրա ունեցվածքը՝ սառեցված։
Ավելի վաղ որոշ թուրքական ԶԼՄ-ներ գրել էին, որ Ասմա Ասադը պատրաստվում է ամուսնալուծվել ու մեկնել արտերկիր:
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմության ներկայացուցիչները գրավել են Դամասկոսի պետական հեռուստատեսությունը և եթերում հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել երկիրը։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ նա գտնվում է ՌԴ-ում:
Նմանատիպ հոդվածներ
Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները․ Ավինյան
Այսօր գործակարգավարական նիստի ժամանակ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ԱՄՆ կատարած այցից հետո իմացել է...
Ասադի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել
Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կինը` Ասմա Ասադը, ամուսնալուծության դիմում է ներկայացրել: Նա ցանկանում է վերադառնալ...
Սա վերաբերում է նաև Հայաստանին․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հ...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կոչը Զելենսկուն
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել դադարեցնել Շոլցի հանդեպ քննադատությունը՝ այն...