Սլովակիայի վարչապետը Մոսկվայում է՝ Պուտինի հետ բանակցությունների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости–ն։
Նա հավելել է, որ Պուտինն ու Ֆիցոն բանակցություններ են վարում Կրեմլում, հանդիպումն ընթանում է դեմ առ դեմ ձևաչափով։ Նա նշել է, որ Սլովակիայի վարչապետի այցը պլանավորված է եղել օրեր առաջ:
Ավելի վաղ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Ուկրաինային լուրջ կոնֆլիկտով էր սպառնացել, եթե Կիևի իշխանությունները թույլ չտան գազի տարանցումը երկրի տարածքով:
Ֆիցոն համապատասխան գրառումը կատարել էր իր ֆեյսբուքյան էջում:
«Եթե Զելենսկին բաց չթողնի մեր գազը, կարող է լուրջ կոնֆլիկտ առաջանալ»,- ասվում է հրապարակման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցածից. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X սոցցանցի իր էջում ցավակցական գրառում է արել Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեց...
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում
Սիրիայի տարբեր զինված խմբավորումներ կմիավորվեն մեկ կառույցում: Այս մասին գրում է ТАСС–ը:նշվում է, որ խմբավորումներ...
Թրամփը ուղիներ է փնտրում ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը խստացնելու համար
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի թիմը փնտրում է ուղիներ՝ ծննդյան հիմքով ամերիկյան քաղաքացիություն...
Թրամփը խոստացել է փակել սահմանը անօրինական ներգաղթյալների համար
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը կստորագրի գործադիր հրամանների փաթ...