Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցածից. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X սոցցանցի իր էջում ցավակցական գրառում է արել Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ:
«Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։ Մեր մտքերն ու ցավակցությունները զոհերի, նրանց ընտանիքների ու բոլոր նրանց հետ ենք, ովքեր տուժել են այս ցավալի արարքից»,- գրել է նա։
Նշենք, որ Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել էր Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ: Հայտնի է, որ առնվազն 5 մարդ է զոհվել, 205 մարդ` վիրավորվել։ Վրաերթն արդեն «ահաբեկչական հարձակում» է որակվել։
Նմանատիպ հոդվածներ
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում
Սիրիայի տարբեր զինված խմբավորումներ կմիավորվեն մեկ կառույցում: Այս մասին գրում է ТАСС–ը:նշվում է, որ խմբավորումներ...
Թրամփը ուղիներ է փնտրում ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը խստացնելու համար
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի թիմը փնտրում է ուղիներ՝ ծննդյան հիմքով ամերիկյան քաղաքացիություն...
Իսրայելը հութիների դեմ կգործի նույն ուժով, ինչ Իրանի դեմ. Նեթանյահու
Իսրայելը Եմենում «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների դեմ կգործի նույն ուժով, ինչ տարածաշրջանում իրանական մյուս սատել...
Բայդենը ստորագրել է կառավարության ֆինանսավորումը երկարաձգող օրենքը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որը ժամանակավորապես երկարաձգում է դաշնային կառավարության ֆինանսավորումը, ասվու...