Մասկը կտրուկ է պատասխանել իր դեմ ուղղված քննադատությանը

Ամերիկացի միլիարդատեր եւ գործարար Իլոն Մասկը կտրուկ պատասխանել է նախկին եվրահանձնակատար եւ Ֆրանսիայի նախկին նախարարին, որը Մասկին քննադատել էր Գերմանիայի կառավարության հասցեին արտահայտությունների համար:


Նախարարն իր էջում գրել էր, որ Մասկը՝ ԱՄՆ ապագա վարչակազմի պոտենցիալ անդամը, բացահայտ աջակցել է Գերմանիայի աջակողմյան կուսակցությանը։ Նա դա անվանել է «արտաքին միջամտության դասական դրսեւորում» եւ կոչ է արել վերջ դնել երկակի չափանիշներին։


«ԱՄՆ-ի «օտարերկրյա միջամտությունը» միակ պատճառն է, որ դուք չեք խոսում ռուսերեն կամ գերմաներեն»,- պատասխանել է Մասկը:


Նա, հավանաբար, նկատի ուներ ամերիկացիների դերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի ազատագրման գործում:


Մասկը նաև կոչ է արել կանցլեր Օլաֆ Շոլցին հրաժարական տալ Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից անմիջապես հետո, որտեղ մեքենան մխրճվել էր մարդկանց բազմության մեջ սուրբծննդյան տոնավաճառում:


Քաղաքականություն