Քաղաքականություն

Վարդան Ղուկասյանը միջամտել է ոստիկանության ծառայությանը և կիրառել ֆիզիկական ներգործություն

Վարդան Ղուկասյանը միջամտել է ոստիկանության ծառայությանը և կիրառել ֆիզիկական ներգործություն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, ըստ որոնց՝ դատական նիստի ընթացքում մեղադրյալ…

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, ըստ որոնց՝ դատական նիստի ընթացքում մեղադրյալ Վ.Ղ.-ն միջամտել է ոստիկանության ծառայողի օրինական գործունեությանը։



Դեպքը, ըստ ՔԿ-ի, տեղի է ունեցել 2026 թվականի մայիսի 27-ին՝ ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող գործի դատական նիստից հետո։



Նշվում է, որ նիստի ավարտից հետո մեղադրյալը փորձել է պատասխանել լրագրողների հարցերին և հրաժարվել է կատարել ոստիկանության ծառայողի՝ դատարանի խուց տեղափոխվելու օրինական պահանջը։ Այնուհետև, երբ ոստիկանն փորձել է ուղեկցել նրան, մեղադրյալը, ըստ քննության տվյալների, ֆիզիկական ներգործություն է կիրառել ծառայողի նկատմամբ։



Ըստ ՔԿ-ի՝ հսկող դատախազի որոշմամբ Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար։



Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250