Պետդումայում առաջարկում են մահապատիժ կոռուպցիայի դեմ. նախագիծ
Ռուսաստանի Պետդումայում առաջարկել են սահմանել մահապատիժ այն կոռուպցիոներների համար, որոնք վնասում են երկրի պաշտպանությանը:
«Справедливая Россия» կուսակցության պատգամավորները Պետդումայում ներկայացրել են նախագիծ, որով առաջարկվում է մահապատիժ սահմանել այս կոռուպցիոն հանցագործությունների համար, որոնք վնաս են հասցնում քաղաքացիների անվտանգությանը և Ռուսաստանի անվտանգությանը: Այդ մասին հայտնել է կուսակցության առաջնորդ, պատգամավոր Սերգեյ Միրոնովը:
Նա նշել է, որ գործող օրենսդրությունը տարբերակում է կենցաղային կոռուպցիան և պետական դավաճանությունը, սակայն կան իրավիճակներ, երբ պաշտոնյաների գործողությունները, շահադիտական նպատակներով կատարված, ուղղակիորեն վնասում են երկրի անվտանգությանը և պաշտպանությանը:
Նախագծով առաջարկվում է հանցավորության նոր կազմ ` «Կոռուպցիոն գործունեություն, որը հանգեցրել է երկրի պաշտպանության և քաղաքացիների անվտանգության վնասի»:
Նա նաև պնդել է, որ նման հանցագործունեությունները հատկապես վտանգավոր են պատերազմի պայմաններում, երբ կոռուպցիան կարող է հանգեցնել զինվորների և խաղաղ բնակիչների զոհերի:
Նախագծի բացատրական մասում նշվում է, որ նման մոտեցումը համահունչ է միջազգային պրակտիկային` օրինակ ՉԻնաստանում, Վիետնամում և Թայլանդում կիրառվող պատիժներին:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...

