Զելենսկու գրասենյակը կրկին փորձել է սադրել Օրբանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Դմիտրի Լիտվինը, հետևելով իր ղեկավարին, կրկին փորձել է սադրել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության հետ հրադադարի մասին նրա առաջարկին։
Նախօրեին Զելենսկին կրկին փորձել է նվաստացնել Հունգարիայի վարչապետին՝ ասելով, որ թույլ չի տա նրան միջնորդի դեր կատարել Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։ Չորեքշաբթի օրը Վիկտոր Օրբանը, ի պատասխան Զելենսկու վիրավորանքներին, ասել է, որ ինքը չի ենթարկվի սադրանքներին, Սուրբ Ծննդյան հրադադարի առաջարկը դեռ ուժի մեջ է, և Զելենսկին ինքը պետք է պատասխանատվություն ստանձնի՝ ընդունել այն, թե ոչ։
Նշենք, որ Զելենսկին վիրավորվել է Օրբանից այն բանից հետո երբ նա անցած շաբաթ՝ զանգահարելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկել է Եվրոպայում «երկարաժամկետ և կայուն» խաղաղություն հաստատելու հնարավորությունը։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ հունգարական կողմը Կիևից խնդրել է Օրբանի և Զելենսկու հեռախոսազրույցը, սակայն ստացել է «ոչ քաղաքավարի մերժում»։
Նմանատիպ հոդվածներ
Հակոբ Ասլանյանը հեռացվել է ՔՊ-ից
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ...
Հայ թուրքական սահմանին հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակ...
Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա 48 ժամվա ընթացքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն նպատակ ունի առաջիկա 48 ժամվա ընթացքում նոր վարչապետ նշանակել։ Այս մասին հայտնում է Le...
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը
Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության կողմից ստոր...