Ով է տարվա լավագույն ֆուտբոլիստը. FIFA The Best
Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացավ ՖԻՖԱ-ի The Best մրցանաբաշխությունը: Տղամարդկանց ֆուտբոլի տարվա լավագույն գոլի Պուշկուշի մրցանակին արժանացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն՝ «Էվերթոն»-ի դարպասն ուղարկած գնդակի համար։
Տարվա խորհրդանշական թիմում ընդգրկվել են` Էմիլիանո Մարտինեսը, Դանիել Կարվախալը, Անտոնիո Ռուդիգերը, Ռուբեն Դիաշը, Ուիլյամ Սալիբան, Ջուդ Բելինգեմը, Ռոդրին, Տոնի Կրոսը, Լամին Յամալը, Էրլինգ Հալանդը, Վինիսիուս Ժունիորը: 2024 թվականի լավագույն մարզիչը «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին է: ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բրազիլիայի ազգային թիմի և «Ռեալ»-ի հարձակվող Վինիսիուսն Ժունիորն է:
Կանանց ֆուտբոլում լավագույն դարպասապահն ԱՄՆ ընտրանու և «Չիկագո Ռեդ»-ի անդամ Ալիսա Նիհերն է։ Կանանց լավագույն մազիչը ԱՄՆ ազգային թիմի գլխավոր մասնագետ Էմմա Հեյզն է, ով տարվա մեկնարկին աշխատում էր Լոնդոնի «Չելսի»-ում:
ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակին, որը կրում է բրազիլական կանանց ֆուտբոլի լեգենդ Մարթայի անունը, արժանացավ հենց Մարթան: ՖԻՖԱ-ի տարվա լավագույն կին ֆուտբոլիստը Իսպանիայի և կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Այտանա Բոնմատին է:
ՖԻՖԱ-ի արդար խաղի մրցանակը ստացավ Տիագո Մայան (բրազիլական «Ինտերնացիոնալ»): Երկրպագուների մրցանակն այս տարի ստացավ Գուիլերմե Գանդրա Մուրան: Տղամարդկանց տարվա լավագույն դարպասապահը Արգենտինայի ազգային թիմի և «Աստոն Վիլլա»-ի խաղացող Էմիլիանո Մարտինեսն է:
Նմանատիպ հոդվածներ
«Յուվենտուսը» պատրաստ է ձեռք բերել Սպերցյանին
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է իր կարիերան շարունակել «Յուվենտուսում»...
ՈՒԵՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին. մանրամասներ
Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, 37 500 եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Այս մասին հայտնում է&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կտրուկ գործողություններ կլինեն. հայկական ֆուտբոլում իրավիճակը սրվում է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գրեթե ամբողջապես ձախողել է ֆուտբոլի զարգացման 2019-2025 թթ․ ռազմավարությունը։ Այսօր հրավիր...
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը. մանրամասներ
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտ...