ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում` բնակելի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի պահը
Մոսկվայի Ռյազանի պողոտայում գտնվող բնակելի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի պահը, որի հետևանքով զոհվել են գեներալ Կիրիլովն ու նրա օգնականը:
Ավելի վաղ հայտնել էինք` ՌԴ ՔԿ-ն հաստատել է Մոսկվայի հարավ–արևելքում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ՌԴ ԶՈւ Քիմիական պաշտպանության գործարանի գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի մահվան փաստը։
«Հետաքննության տվյալներով՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթուցիկ սարք է գործի դրվել, որը տեղադրված է եղել բնակելի տան շքամուտքի մոտ դրված ինքնագլորի մեջ։ Պայթյունի հետևանքով մահացել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկու զինծառայողների սպանության փաստի առիթով քրեական գործ է հարուցվել։ Դեպքի վայրում աշխատում են քննիչներ, քրեագետներ և օպերատիվ ծառայություններ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին պայթյուն` Մոսկվայում. կան զոհեր
Դեկտեմբերի 17-ին Մոսկվայի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլլովը և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են փրկվել անհետացած Ան-2 ինքնաթիռի անձնակազմի անդամները
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռի անձնակազմը կարողացել է գոյատևել իրենց հնարամտության շնորհիվ: Այս մասին հայտնում են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում ուղղաթիռ է մխրճվել հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր
Թուրքիայի առողջապահության նախարարության ուղղաթիռը երկրի հարավում գտնվող Մուղլա նահանգում մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր և ողբերգական վթար Վանում
Վան քաղաքում (ներկայիս Թուրքիայի տարածք) խոշոր վթար է տեղի ունեցել 30 ավտոմեքենայի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են...