Ռուսաստանը Դամասկոսից հեռացրել է իր դիվանագիտական անձնակազմին
Ռուսաստանը Դամասկոսից հեռացրել է իր դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմի մի մասին, ինչպես նաև Բելառուսի, Հյուսիսային Կորեայի և Աբխազիայի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ իրավիճակային ճգնաժամային կենտրոնը։
«Դեկտեմբերի 15-ին ՌԴ ՊՆ օդատիեզերական ուժերի հատուկ չվերթով Խմեյմիմ ավիաբազայից Դամասկոսում ՌԴ արտասահմանյան առաքելությունների անձնակազմի մի մասը տեղափոխվեց Չկալովսկի օդանավակայան։ Տարհանվել են նաև Բելառուսի, Հյուսիսային Կորեայի և Աբխազիայի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այտ կապակցությամբ մանրամասներ ՌԴ ԱԳՆ-ն չի ներկայացրել, բայց հաղորդագրության մեջ նշվում է, որ Դամասկոսում ՌԴ դեսպանատան աշխատանքը շարունակվում է։
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից անմիջապես հետո ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվան ուղիղ կապ է հաստատել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման քաղաքական կոմիտեի հետ, որը ղեկավարել է կառավարական ուժերի վրա հարձակումը: Ի թիվս այլ բաների, ինչպես նշվում է, ՌԴ դեսպանատան դիվանագետները հանդիպել են խմբի ներկայացուցիչների հետ և քննարկել Սիրիայում դիվանագիտական առաքելության և ՌԴ քաղաքացիների անվտանգության հարցեր։
Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանը մոտ է Սիրիայի նոր իշխանությունների հետ համաձայնության գալ Սիրիայում իր երկու ռազմաբազաների՝ Լաթաքիայի նահանգի Խմեյմիմ ավիաբազայի և Միջերկրական ծովի ափին գտնվող Տարտուս ռազմածովային բազայի պահպանման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Հայ թուրքական սահմանին հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակ...
Հակոբ Ասլանյանը հեռացվել է ՔՊ-ից
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ...
Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա 48 ժամվա ընթացքում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն նպատակ ունի առաջիկա 48 ժամվա ընթացքում նոր վարչապետ նշանակել։ Այս մասին հայտնում է Le...
Ռեփեր Jay-Z-ին մեղադրել են բռնաբարության մեջ
Հայտնի ռեփեր Jay-Z-ին դատի են տվել 2000 թվականին P.Diddy-ի երեկույթի ժամանակ բռնաբարության համար: Դիմումատուն այդ ժամանա...