Անհայտ դրոնները խաթարել են Նյու Յորքի օդանավակայանի աշխատանքը
Նյու Յորք նահանգի «Ստյուարտ» միջազգային օդանավակայանի աշխատանքը կաթվածահար է եղել անհայտ անօդաչու թռչող սարքերի պատճառով:
Այս մասին հայտարարել է նահանգապետ Քեթի Հոկուլը, հայտնում է NBC News-ը։
«Օդանավակայանի թռիչքուղին մոտ մեկ ժամ փակ է եղել օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի ակտիվության պատճառով։ Այս ամենը շատ հեռու է գնացել», - ասել է նահանգապետը:
Նահանագապետի խոսքով, հարկավոր է նոր օրենք ընդունել, որը թույլ կտա նահանգային և տեղական իրավապահ մարմիններին պայքարել անօդաչու թռչող սարքերի դեմ՝ մարդկանց և կարևոր ենթակառուցվածքները անվտանգ պահելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել խոցել «առեղծվածային» անօդաչու թռչող սարքերը, որոնք վերջերս սկսել են հայտնվել երկրի տարբեր հատվածներում։
Նմանատիպ հոդվածներ
Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռ...
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնայի...
Սուրճի միջազգային գները բացարձակ ռեկորդ են սահմանել
Սուրճի ամենահայտնի տեսակի՝ «Արաբիկա»-ի գները հասել են պատմական բարձրակետի, հիմնականում Բրազիլիայում երաշտի և անձրևների պ...
Տղամարդկանց և կանանց համար դեղատներ՝ առանձին ծառայություններով. Չեչնիա
Չեչնիայում հատուկ դեղատների ցանց է բացվել՝ տղամարդկանց և կանանց համար նախատեսված առանձին ծառայություններով:Հայտնել է Չեչ...