Վրաստանը 20 տարի է չունի բարոյապես հավասարակշռված նախագահ․ Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Վրաստանն ավելի քան 20 տարի չունի հայրենասեր ու բարոյապես հավասարակշռված նախագահ։ Նա նաև նշել է, որ Մայդանը տապալվել է Վրաստանում և երբեք չի կայանա։
Նշենք, որ Թբիլիսիի կենտրոնում դեռ հակակառավարական բողոքի երթեր են ընթանում։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Կոբախիձեն ընդգծել է, որ իշխանությունները կարողացել են ամբողջությամբ «չեզոքացնել բռնության ռեսուրսը»։
Նրա խոսքով, բողոքի ցույցերի է հավաքվում մոտ երկու հազար մարդ, սակայն ավելի քան մեկ միլիոն բնակիչ ընտրություններին աջակցել է «Վրացական երազանք» կուսակցությանը։
«Մենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն ենք, և պետք է խոսենք ժողովրդի հետ, մենք պատրաստ ենք խոսել և՛ մեր համակիրների, և՛ այն մարդկանց հետ, ովքեր նույնիսկ սատարել են արմատական ընդդիմությանը»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Սա վերաբերում է նաև Հայաստանին․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հ...
Չէ որ դա հնարավոր է․ Մեդվեդևը՝ Ռուսաստանի կազմում նոր շրջանների հայտնվելու մասին
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, «Եդինայա Ռոսիայի» XXII...
Դա Հայաստանի կողմից մեծ սխալ էր. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է։ Երևանը միշտ մեծ օգնություն է ստացել Մոսկվայից և կազմակերպո...