Փաշինյանին ուզում են բարձրացնեն վերև, կտրվի իր արմատներից, որ սպանեն. Աղազարյան
ԱԺ ՔՊ խմբակցությունը լքած Հովիկ Աղազարյանը խորը ցավ է ապրում, որ լքել է ՔՊ խմբակցությունը: Այս մասին նա ասել է NEWS.am-ի հետ զրույցում և նշել. «Որովհետև շատ լուրջ ճանապարհ ենք անցրել սրի, հրի, ջրի, կրակի միջով: Ես ամեն ինչ արել եմ, որ այսպես չլինի, բայց գալիս է պահ, որ քայլ ես անում, որ օտարվում ես»:
«Միգուցե սխալ ես անում, խանգարում ես թիմին, միգուցե ուրիշ նպատակ ունես, որովհետև փորձառություն կա, ուզում ես երիտասարդ գործընկերներին ճիշտ ճանապարհի վրա դնել, ուղղորդել: Այստեղից էլ երբեմն հասնում է անտագոնիզմի աստիճանի և լինում է այսպիսի արդյունք: Ես հույս ունեմ՝ իմ քայլը կնպաստի, որ իմ նախկին գործընկերները ավելի համախմբված լինեն իրար հետ, ավելի սիրեն իրար և ավելի միահամուռ ծառայել այն գաղափարներին, որի համար մենք ճամփա ենք ելել, և այդ գաղափարները չոտնահարեն, հանուն «վեհ» գաղափարների: Որովհետև հանուն վեհ գաղափարների դու չես կարող ստոր քայլեր անել, այդ դեպքում դու վեհ գաղափարներին չես հասնի»,-ասել է Աղազարյանը՝ հավելելով, որ իր կյանքում երկրորդ անգամ է պարտվում, եւ երկու անգամ էլ իր ընկերների կողմից. «առաջինը ՀՅԴ-ի ժամանակ, երկրորդը՝ հիմա»:
Խոսելով այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը SMS է գրում եւ հորդորում վայր դնել պատգամավորի մանդատը, Աղազարյանը նշել է. «Եթե ով է ինչ-որ մեկը խորհուրդ է տալիս վարչապետին, որ կարելի է SMS գրել պատգամավորին, ասել՝ մանդատդ վայր դիր, դա անթույլատրելի է, պատգամավորը զրո չի: Վարչապետը 100 միավոր է, ես 0.01 միավոր եմ, բայց զրո չեմ: Այն հինգ ձայնը, որ իմ ընտանիքի անդամները չտային ՔՊ-ին, միգուցե ՔՊ-ն չհաղթահարեր կամ հերթը կհասներ ցուցակի 157-րդ համարին: Հետևաբար պատգամավորի հետ չի կարելի այդպես վարվել: Եթե պատգամավորի հետ այդ ձևով վարվես, այդ ինստիտուտը ոչնչացնում ես: Հիմա իրենք մեկը մյուսից առաջ են ընկնում, որ ցույց տան, որ Հռոմի պապից ավելի կաթոլիկ են։ Ես մի հարցազրույցում ասել եմ, որ այդպես Վազգեն Սարգսյան լուսավոր տղային սարքեցին Վազգեն, ու սպանել տվեցին: Հիմա էլ Նիկոլ Փաշինյանին լուրջ, ինձ համար շատ-շատ կարևոր պետական քաղաքական գործչին ուզում են կտրել իր արմատներից, բարձրացնեն վերև, ամեն մեկը իր նեղ անձնական մերկանտիլ շահը հետապնդելով: Կտրեն, թողնեն օդում, կտրվի իր արմատներից, որ սպանեն»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
Ում է ինֆորմացիա տրամադրել Հովիկ Աղազարյանը
Բավականին երկար դադար պահեցի, բայց կարծում եմ ժամանակն է, որ սրա մասին խոսեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղ...
Շիրակի մարզպետը հրաժարական տվեց
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ աԱյս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վ...
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հերքում է Ադրբեջանի տեղեկությունները
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակաբար ամենօրյա պարեկություն է իրականացրել սահմանամերձ շրջաններում, և մին...