Ձյուն, քամու ուժգնացում. առաջիկա 5 օրվա եղանակը
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ին, 15-ի ցերեկը, 16-ի ուշ երեկոյան, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 15-ին և 16-ին, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրենից:
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ դեկտեմբերի 14-ին, 16-18-ը՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-ին և 15-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6, 14-ի ցերեկը՝ 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին և 16-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի գիշերն սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։