Ասադը զինվորականներին կոչ է արել դիմադրել, իսկ ինքը դիմել է փախուստի
Դամասկոսից իր տարհանումից ժամեր առաջ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը դեկտեմբերի 7-ին երկրի պաշտպանության նախարարության շենքում մոտ 30 զինվորականների և անվտանգության աշխատակիցների հետ հանդիպմանը կոչ արեց զինվորականներին պահել իրենց դիրքերը, թեև բանակն արդեն քայքայվում էր: Այս մասին հյատնում է Reuters-ը:
Ասադն իր աշխատակազմի ղեկավարին ասել է, որ աշխատանքից հետո տուն կգնա, փոխարենը շարժվել է Դամասկոսի օդանավակայան։
Նա նաև զանգահարել է իր մեդիա խորհրդատուին և խնդրել նրան գալ իր տուն՝ ելույթ գրելու։ Երբ նա եկել է, Ասադը նստավայրում չի եղել:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ասադին տարհանելու գործողությունը ռուսական հատուկ ծառայությունների կողմից իրականացվել է ինքնաբուխ, երբ պարզ է դարձել անխուսափելի փլուզումը։
Նմանատիպ հոդվածներ
Գալուզինը` Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին
Համընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությո...
Ցավոք, մենք անկարող եղանք կանխել դա. Միրզոյան
Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել...
Հակառակ դեպքում ՀՀ-ն կզրկվի ձայնի իրավունքից. Զախարովա
ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավուն...
Նրանց ներում եմ կանխապես. Փաշինյանը «գնդակահարության պատ» է ստեղծել
Քանի որ իրատեսական չէ բոլոր post-երի ներքո առկա բովանդակային մեղադրանքները տեսնել (ժողովուրդ ջան, ինչքան էլ շատ մեկնաբան...