Մահաբեր զենք՝ ՀՀ-ին, սահմանին ԵՄ առաքելությունը՝ մտահոգիչ․ Հաջիևի հայտարարությունները
Ցավում ենք, որ Ֆրանսիան, ի հեճուկս միջազգային իրավունքի, մասնակցում է Հայաստանի ռազմականացման ծրագրին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևի խոսքով՝ Հայաստանը Ֆրանսիայից «մահաբեր զենք է ստացել»։
«Ֆրանսիան հայկական կողմի ռազմականացման հիմնական ուժերից մեկն է, ուստի նրա ռազմականացումը պատասխանատվության խնդիր է»,- նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Հաջիևն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության գործունեությանը և նշել, որ այն պետք է դադարեցվի:
«Հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության որևէ առաքելության առկայության անհրաժեշտություն չենք տեսնում։ Այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։ Առաքելության տեղակայումը Պրահայում համաձայնեցվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այս առաքելությունը պետք է կարճաժամկետ լիներ, սակայն, ինչպես տեսնում ենք, այն դառնում է մշտական առաքելություն, ընդլայնվում են դրա կազմը և աշխարհագրական մանդատը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացին երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չենք տեսնում։ Մենք Եվրամիության առաքելությունը չենք համարում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստող գործոն։ Սա մտահոգիչ է», - ասել է Հիքմեթ Հաջիևը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ մի քանի հազար հայ զինծառայող Ուկրաինա ուղարկելու լուրերի մասին
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկելու Ուկրաինա...
Ում է ինֆորմացիա տրամադրել Հովիկ Աղազարյանը
Բավականին երկար դադար պահեցի, բայց կարծում եմ ժամանակն է, որ սրա մասին խոսեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղ...
Շիրակի մարզպետը հրաժարական տվեց
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ աԱյս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վ...
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հերքում է Ադրբեջանի տեղեկությունները
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակաբար ամենօրյա պարեկություն է իրականացրել սահմանամերձ շրջաններում, և մին...