Մանրամասներ` Գագիկ Ծառուկյանի որդու մասնակցությամբ միջադեպից
Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը «Կոսմոս» խաղատանը տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցների գործով շարունակում է մնալ հետախուզման մեջ, իսկ նույն քրգործով անցնող նրա չորս թիկնապահների նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվել է։ Այս մասին հայտնում է 24news-ը:
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ այդ վարույթով մեկ անձ շարունակում է գտնվել հետախուզման մեջ, սակայն չնշեց ինքնությունը , քանի որ մեղադրյալների անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Նվեր Ծառուկյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել՝ վիճաբանությունն առաջացել էր «Կոսմոս» խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ։
Նմանատիպ հոդվածներ
Աշխատավարձների բարձրացում է սպասվում․ Անդրեասյանը մանրամասնեց
Մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական վարպետների աշխատավարձերը կբարձրանան։ Այդ մասի...
«Արաբկիր» ԲԿ-ն` 14 տարեկան երեխայի մահվան դեպքի մասին
«Արաբկիր» ԲԿ-ն անդրադարձել է 14 տարեկան երեխայի մահվանը:«14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել և սուր թունա...
Երևանի օդի աղտոտվածության «փառահեղ» ցուցանիշը
Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչու, Երեւանում լինելով, ֆիզիկապես ավելի վատ եմ ինձ զգում, քան Եվրոպայում կամ...
Վայրէջք Թբիլիսիիում. թռիչքների ուշացում և հետաձգում Զվարթնոցում
Auroranews-ն ահազանգեր է ստացել, որ օդանավերը չեն կարողանում վայրէջք կատարել Զվարթնոց օդանավակայանում։Մանրամասներ ճշտելո...