ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների կոչը
Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի հայտարարությունում նշված է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա թուրք գործընկեր Յաշար Գյուլերը կիրակի հեռախոսազրույցի ընթացքում խոսել են Սիրիայում հետագա թեժացումից, ինչպես նաև ԱՄՆ ուժերի և նրանց գործընկերների համար վտանգից խուսափելու անհրաժեշտությունը։
Նրա խոսքով՝ երկու երկրների պաշտպանության նախարարները «քննարկել են իրադարձությունները Սիրիայում»։ Օսթինն ընդգծել է, որ «ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Սիրիայում տարբեր կազմակերպությունների հայտարարություններին և գործողություններին»։ Նախարարները համաձայնել են, որ այդ խմբերը պետք է քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման քայլեր անեն, այդ թվում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների համար, ինչպես նաեւ հետևեն միջազգային հումանիտար նորմերին։
Օսթինը եւ Գյուլերը հաստատել են ԱՄՆ և Թուրքիայի սերտ համագործակցության կարեւորությունը՝ հետագա թեժացումը կանխելու նպատակով՝ խուսափելով որեւէ վտանգից ԱՄՆ ուժերի եւ նրա գործընկերների համար, ինչպես նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով։ Պենտագոնի ղեկավարը ընդունել է Թուրքիայի հիմնավորված երկյուղները անվտանգության ոլորտում և քննարկելէ ԻՊ և տարածաշրջանում թշնամական այլ խաղացողների սպառնալիքը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է Սիրիայում ապրող հայերի շրջանում
Սիրիայում ապրող հայերի շրջանում տիրում է զուսպ և սպասողական վիճակ. ինչպես տեղացիներն, այնպես էլ հայերը, հետևում են իրավի...
Ով է կրում Սիրիայի ճակատագիրը որոշելու պատասխանատվությունը
Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը, առանց դրսից միջամտության կամ...
Պատրաստ եղեք․ Թուրքամետ խմբավորման առաջնորդի հայտարարությունը
Թուրքամետ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան զինյալներին հրամայել է պատրաստվել Սիրիայի մայրաքաղաք...
Դամասկոսում տեղի ունեցածը նոր հնարավորություն է Իսրայելի համար․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ժամանել Է Սիրիայի հետ սահման և հայտարարել, որ Դամասկոսում տեղի ունեցած իշխանափոխությունը,...