Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով. Reuters
Մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով, Reuters-ին հայտնել են սիրիական աղբյուրները։
Նրանց խոսքով՝ դա կարող էր տեղի ունենալ այն բանից հետո, երբ նրա ինքնաթիռը օդ է բարձրացել Դամասկոսի օդանավակայանից։ Flightradar24-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը հանկարծակի անհետացել է ռադարներից։ Հրապարակման զրուցակիցներից մեկը ենթադրել է, որ ինքնաթիռը խոցվել է։

Սիրիայի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչինչ չգիտի Ասադի գտնվելու վայրի մասին։ Վերջին անգամ նրանք շփվել են նախորդ օրը։
Իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով իսրայելական կառավարության աղբյուրներին, հայտնում է, որ Բաշար ալ-Ասադը կեսգիշերին մոտ լքել է Դամասկոսը և թռչել Սիրիայում ռուսական բազա։ Ենթադրվում էր, որ այնտեղից նա կմեկնի Մոսկվա։ ԱՄՆ-ը նույնպես կարծում է, որ Ասադը ծրագրել է փախնել Մոսկվա։
Նմանատիպ հոդվածներ
Սիրիայի պետական դրոշը փոխվել է
Սիրիայում Բաշար Ասադի իշխանության անկումից հետո, կարմիր աստղերով՝ կանաչ, սպիտակ և սև դրոշ է բարձրացվել, որը Սիրիան օգտագ...
Սիրիայի պետական հեռուստատեսությամբ հայտարարվեց Ասադի վարչակազմի ավարտի մասին
Սիրիայի պետական հեռուստատեսությամբ հայտարարվեց Ասադի վարչակազմի ավարտի մասին։ Սիրիացի ապստամբները գրավել են Դամասկոսը և...
10 մլն դոլար պարգև՝ Ասադի գտնվելու վայրի տեղեկությունների համար
Սիրիայում ընդդիմությունը հայտարարել է, որ 10 մլն դոլար պարգևատրում կտա Բաշար Ասադի գտնվելու վայրի տեղեկությունների համար...
Գաղտնազերծվել են Պուտինի քաղաքական հակառակորդների սպանությունների որոշ տվյալներ
ԱՄՆ հետախուզությունը գաղտնազերծել է Պուտինի քաղաքական հակառակորդների սպանությունների տվյալները: Հետախուզությունը կարծում...