Սիրիայի պետական հեռուստատեսությամբ հայտարարվեց Ասադի վարչակազմի ավարտի մասին
Սիրիայի պետական հեռուստատեսությամբ հայտարարվեց Ասադի վարչակազմի ավարտի մասին։
Սիրիացի ապստամբները գրավել են Դամասկոսը և հայտարարել Բաշար Ասադի ռեժիմի տապալման մասին։ Քիչ առաջ էլ սիրիական բանակն է հայտարարել է Բաշշար ալ-Ասադի կառավարության տապալման մասին։
Տեղական Telegram ալիքները պնդում են, որ կառավարական զորքերը քաղաքացիական հագուստ են հագել և լքել դիրքերը։ Քաղաքում կրակոցները շարունակվում են, իսկ ինտերնետն աշխատում է ընդհատումներով։
Ապստամբները վերահսկողության տակ են վերցրել մայրաքաղաքի օդանավակայանը և սկսել են բանտից ազատել բանտարկյալներին։ Դատապարտվածները դուրս են եկել Դամասկոսի բանտից:
Հանրապետական գվարդիան դադարեցրել է Ասադի նստավայրի պահպանությունը: Իսկ զինյալները Սիրիայի նախագահական պալատ են մտել:
Նմանատիպ հոդվածներ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով. Reuters
Մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով, Reuters-ին հայտնել են սի...
Սիրիայի պետական դրոշը փոխվել է
Սիրիայում Բաշար Ասադի իշխանության անկումից հետո, կարմիր աստղերով՝ կանաչ, սպիտակ և սև դրոշ է բարձրացվել, որը Սիրիան օգտագ...
10 մլն դոլար պարգև՝ Ասադի գտնվելու վայրի տեղեկությունների համար
Սիրիայում ընդդիմությունը հայտարարել է, որ 10 մլն դոլար պարգևատրում կտա Բաշար Ասադի գտնվելու վայրի տեղեկությունների համար...
Գաղտնազերծվել են Պուտինի քաղաքական հակառակորդների սպանությունների որոշ տվյալներ
ԱՄՆ հետախուզությունը գաղտնազերծել է Պուտինի քաղաքական հակառակորդների սպանությունների տվյալները: Հետախուզությունը կարծում...