Քաղաքականություն

10 մլն դոլար պարգև՝ Ասադի գտնվելու վայրի տեղեկությունների համար

Lilit A. 1 րոպե 1,987 դիտում
10 մլն դոլար պարգև՝ Ասադի գտնվելու վայրի տեղեկությունների համար

Սիրիայում ընդդիմությունը հայտարարել է, որ 10 մլն դոլար պարգևատրում կտա Բաշար Ասադի գտնվելու վայրի տեղեկությունների համար։


Ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ Ասադը «մեծ հավանականությամբ» մահացել է ավիավթարի հետևանքով, երբ նա Դամասկոսից փախուստի է դիմել բեռնատար ինքնաթիռով: Այն Սիրիայի մայրաքաղաքի օդանավակայանից թռել է անհայտ ուղղությամբ, այնուհետև կտրուկ փոխել է ուղղությունը և անհետացել ռադարներից:  Ասադների ընտանիքը կառավարել է Սիրիան 50 տարի, որից 24-ը Բաշար Ասադն է եղել իշխանության ղեկին։


Իսկ ամբողջ երկրում մարդիկ քանդում են նախկին նախագահի հոր հուշարձանները, իսկ Դամասկոսի բնակիչները նախագահական պալատից դուրս բերում տարբեր իրեր։ Դամասկոսի կառավարական թաղամասը  զանգվածային թալանի է ենթարկվել այն բանից հետո, երբ զինյալները բացել են նախագահական նստավայրի և մոտակա տների դռները։ Իրանի դեսպանատան շենքը ևս վնասվել է. տասնյակ մարդիկ են ներխուժել եւ սկսել կոտրել կահույքն։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250