Սիրիան կորցրել է վերահսկողությունը քաղաքներից մեկի նկատմամբ
Սիրիայի կառավարությունը կորցրել է վերահսկողությունը Դարաա քաղաքի նկատմամբ, որը մեծ նշանակություն ունի իսլամիստ գրոհայինների համար, ինչպես նաև համանուն նահանգի մեծ մասի նկատմամբ։ Այս մասին հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը։
«Տեղական խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել Դարաա նահանգի տարածքները, ներառյալ հենց Դարաա քաղաքը: Նրանք այժմ վերահսկում են նահանգի ավելի քան 90 տոկոսը, քանի որ ռեժիմի ուժերը աստիճանաբար դուրս են բերում զորքերը», - ասել է SOHR-ը:
Կազմակերպության տվյալներով՝ օրվա սկզբին իսլամիստական խմբավորումները գրավել են Հորդանանի հետ սահմանին գտնվող Նասիբ-Ջաբեր անցակետը։ Հորդանանի կողմից այս անցակետն արդեն փակվել է։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ եղեք․ Թուրքամետ խմբավորման առաջնորդի հայտարարությունը
Թուրքամետ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան զինյալներին հրամայել է պատրաստվել Սիրիայի մայրաքաղաք...
Սիրիայի նախագահին խորհուրդ են տվել լքել երկիրը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները խորհուրդ են տվել լքել երկիրը ակտիվ ռազմական գործողությու...
Դա անթույլատրելի է ահաբեկիչների համար․ Լավրով
Դոհայում կայացած հանդիպման արդյունքներով ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները երկխոսության կոչ են անում Սիրիայում։ Այս...
Սիրիայում լարվածությունը պահպանվում է․ նոր մանրաասներ
Սիրիայում ապստամբ զինյալները գրավել են Դեյր էլ Զորը, այս մասին հայտնում է Reuters պարբերականը։ Սիրիայի կառավարական բանակ...