Բիթքոինը ստեղծումից 16 տարի անց սահմանել է պատմական ռեկորդ
Բիթքոին թվային արժույթի գինը ստեղծումից 16 տարի անց առաջին անգամ հասել է 103 335 դոլարի։ Դա պայմանավորված է, այդ թվում, ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելով, քանի որ նա խոստացել է ամրապնդել կրիպտոարժույթների դերը ֆինանսական շուկաներում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Վերջին մեկ տարվա ընթացքում կրիպտոարժույթի շուկայի ընդհանուր արժեքը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով ռեկորդային մոտ 3,8 տրիլիոն դոլարի։
Բիթքոինի արժեքն այս տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել է՝ 50% աճ գրանցելով Թրամփի ընտրվելուց հետո վերջին չորս շաբաթների ընթացքում։ Իր ընտրարշավի ընթացքում Թրամփը խոստանում էր ԱՄՆ-ն դարձնել «մոլորակի կրիպտո մայրաքաղաքը» և կուտակել բիթքոինի ազգային պաշար։
Նմանատիպ հոդվածներ
Աշխատավարձների բարձրացում է սպասվում․ Անդրեասյանը մանրամասնեց
Մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական վարպետների աշխատավարձերը կբարձրանան։ Այդ մասի...
Նոր մանրամասներ` 4-ամյա երեխայի մահվան դեպքից. ՔԿ
4-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով: Այս մասին Auroranews-ի...
Քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու` էլեկտրոնային համակարգ. ԱԺ հաստատեց
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ...
Այս որոշումը ճիշտ է եղել. Փաշինյան
Հայաստանում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ կտրոններ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետը։«Հիշ...