Հարավային Կորեայում կոչ են արել չենթարկվել նախագահի հրամաններին
Հարավային Կորեայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել զինվորականներին ու ոստիկաններին չհնազանդվել նախագահի «հակասահմանադրական և անօրինական» հրամաններին։ Այս մասին գրում է The Korea Herald թերթը։
Ինչպես արդեն հայտնել էինք, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:
«Ես հայտարարում եմ ռազմական դրություն՝ արմատախիլ անելու հյուսիսկորեամետ ուժերին և պաշտպանելու ազատ սահմանադրական կարգը», - ասել է նա։ Ըստ Yonhap-ի՝ ավելի վաղ կառավարության հետ արտակարգ հանդիպման ժամանակ Յուն Սեոկ Յոլը հայտարարել էր իմփիչմենթի փորձերի մասին:
Որոշ բարձրաստիճան զինվորականներ և ոստիկաններ հրաժարվել են կատարել ռազմական դրություն մտցնելու՝ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի հրամանը։
Նմանատիպ հոդվածներ
32 վարորդ աշխատանքից ազատվել է. կոմպրոմիս չի լինի. Տիգրան Ավինյան
Երևանում վաղը ավտոբուսները կաշխատեն: Այս մասին Հանրայինի եթերում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Հուսով եմ,որ...
Ուժայինները սկսել են լքել խորհրդարանի շենքը. Հարավային Կորեա
Որոշ բարձրաստիճան զինվորականներ և ոստիկաններ հրաժարվել են կատարել ռազմական դրություն մտցնելու՝ Հարավային Կորեայի նախագահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տրանսպորտից շատ օգտվողների համար ուղեվարձը կէժանանա, քիչ օգտվողների համար՝ կթանկանա. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքի բնակիչներին մանրամասներ է ներկայացրել տրանսպորտի ոլորտում բարեփոխումների վե...
Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Հայկ Կոստանյան
Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. շարժակազմները դուրս են եկել երթուղիներ: Այս մասին տեղեկանում ե...