Քրգործ՝ հայկական արբանյակի հարցով․ շրջանառվում է նախագահի անունը․ «Ազատություն»
Գլխավոր դատախազությունը հաստատել է, որ տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»։
Թե կոնկրետ ինչ հոդվածով է հարուցված քրեական գործը, կան մեղադրյալներ, քանիսն են, դատախազությունը չի մանրամասնում, այլ հղում է անում «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» այն դրույթին, ըստ որի, տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ Դատախազությունը չի մանրամասնել, թե ինչ գաղտնիքի մասին է խոսքը։
Քրեական գործը քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Գործն առնչվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին։ Այդ ժամանակ նախարարը ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանն էր։
Նշվում է, որ վատնումների մասին հրապարակումներում շրջանառվում է նախագահի անունը։
«Արդյոք հենց Խաչատուրյանով է պայմանավորված այս գաղտնիությունը, իրավապահները չեն մանրամասնում, հայտնի չէ նաև՝ նախագահը հարցաքննվել է, թե ոչ»,- նշում է լրատվամիջոցը։
Նախագահականից լրատվամիջոցին փոխանցեցին՝ չեն մեկնաբանում և չեն անդրադառնում թեմային։
«Armsat 1-ը SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր դուրս եկավ 2022-ի մայիսին Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից։ Նախագիծը համատեղ իրականացնում են հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սատլանտիս» ընկերությունները։ Թե որքան է վճարել Հայաստանն արբանյակի և այն տիեզերք ուղարկելու համար՝ պաշտոնապես չի հայտարարվել, բայց հայտնի է, որ 2022-ի ապրիլին կառավարությունը մոտ 7 միլիոն դոլար է հատկացրել իսպանական «Սատլանտիս»-ի հետ պայմանագիր կնքած հայկական «Գեոկոսմոս»-ին։ Արդյոք այդ գումարը արբանյակի և դրա տիեզերք արձակման ամբողջ ծա՞խսն է ծածկել, հայտնի չէ»,- գրել է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
Բժիշկները մոտ 2 ժամ չեն աշխատել, իրավիճակը կարող է ավելի սրվել․ ինչ է կատարվում Արտաշատի ԲԿ-ում
Արտաշատի հիվանդանոցում լարված իրավիճակ է, որը կարող է էլ ավելի սրվել, մոտ 500-600 մլն դրամի աշխատավարձ չի վճարվել, այսօր...
Նախարարը՝ արագաչափերը հանելու մասին
Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանքն առաջ։ Այս պահին չեմ կարող ասել ավելին, քան հանրապե...
Ինչ է կատարվում Վերին Լարսում․ մանրամասներ
Մոտ 600 հայկական բեռնատար կա այս պահին Վերին Լարսում կանգնած ռուսական կողմից, իսկ վրացական կողմից՝ դեպի Ռուսաստան ուղղու...
Ուժեղ երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ զգացվել է ՀՀ մի շարք քաղաքներում
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...