Պեսկովը` Կիևին միջուկային զենք փոխանցելու գաղափարի մասին
Ուկրաինայում միջուկային զենքի տեղակայման հնարավորության մասին քննարկումներն անպատասխանատու են։ Դա ասում են նրանք, ովքեր վատ են հասկանում իրականությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գիտեք` նույնիսկ ամենասադրիչ գիծը, որն ուղղված է լարվածության սրմանը, նման ծայրահեղական թև ունի։ Ահա, հավանաբար նման տեսակետն այդ ծայրահեղական թևին է վերաբերում։ Դրանք անպատասխանատու քննարկումներ են այն մարդկանց կողմից, որոնք հավանաբար լավ չեն գիտակցում, վատ են պատկերացնում իրականությունը, և որոնք նվազագույն պատասխանատվություն անգամ չեն զգում նման հայտարարություններով հանդես գալիս։ Սակայն մենք տեսնում ենք, որ բոլոր այդ հայտարարություններն անանուն են»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով New York Times-ի հրապարակումը։
Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, թե իբր որոշ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներ առաջարկում են միջուկային զենքը վերադարձնել Ուկրաինային։
Նմանատիպ հոդվածներ
Երևանին, թե՞ Կիևին. Հուսանստանն ում կփոխանցի իր երկրի ռուսական ՀՕՊ համակարգերը
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի...
Հնարավոր է օդային հարձակում. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է ստացել չորեքշաբթի՝ նոյեմբերի 20-ին, «լուրջ» օդային հարձակման հնարավորության...
Որն է Իրանի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների նպատակը
Արդաբիլ նահանգի սահմանամերձ Ասլանդոզ քաղաքի տարածքում այսօր մեկնարկել են Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանր...
Այդ կենտրոնները կարող են դառնալ «Օրեշնիկ» հրթիռի ոչնչացման թիրախ. Պուտին
Կիևում որոշումների կայացման կենտրոնները կարող են դառնալ «Օրեշնիկ» հրթիռի ոչնչացման թիրախ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախա...