ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարձակվել են Կալուգայի վրա. 8 ԱԹՍ է ոչնչացվել
Կիևը հայտարարել է ՌԴ-ի Կալուգա քաղաքում գտնվող ռազմական գործարանին հարվածելու մասին: Ռուսական կողմի տվյալներով՝ ութ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Կալուգայի շրջանի տարածքում։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կալուգայում գտնվող «Թայֆուն» ռազմարդյունաբերական գործարանի վրա։ Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ի, հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։
«Թայֆուն» գործարանը, որը մտնում է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի մեջ, նույնպես հարձակման է ենթարկվել Կալուգայում»,- գրել է Կովալենկոն Telegram-ում։ Նրա գրառումը տարածել են ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ։
Կալուգայի շրջանի նահանգապետ Վլադիսլավ Շապշան նոյեմբերի 25-ի առավոտյան Telegram-ում գրել է, որ «գիշերը Կալուգայի մատույցներում հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 3 անօդաչու թռչող սարք»։
Հրդեհ է բռնկվել այն վայրում, որտեղ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են արդյունաբերական ձեռնարկության տարածքում, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, և տեղում աշխատում է օպերատիվ խումբը:
Ժամը 4.30-ի սահմաններում Շապշան հայտնել է, որ արդյունաբերական ձեռնարկության տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ «Ընդհանուր առմամբ, հակաօդային պաշտպանության ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են 8 անօդաչու թռչող սարք»,- հավելել է պաշտոնյան։
Նմանատիպ հոդվածներ
Երևանին, թե՞ Կիևին. Հուսանստանն ում կփոխանցի իր երկրի ռուսական ՀՕՊ համակարգերը
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ռազմական բյուջեն 2025թ-ին կկազմի ավելին, քան այս տարի է
2025 թվականի բյուջեի նախագծով կառավարությունը նախատեսել է ՊՆ-ին հատկացնել ավելի քան 664,7 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ նիստին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ն հակադարձել է Զելենսկու հայտարարությանը
ԱՄՆ վարչակազմի աղբյուրները չեն հաստատում, որ արձակված հրթիռը միջմայրցամաքային է եղել։ BBC-ն և CBS-ը զրուցել են երկու ամե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրիարք Կիրիլը` միջուկային զենքի և աշխարհի վերջի մասին
Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ միջուկային զենքը չպետք է վախ առաջացնի, քանի որ քրիստոնյաները չեն...