Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին
Մենք արդեն ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ «կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը այս պայմանագրով ստանձնած պարտավորությունը չկատարելու համար»: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի և խաղաղության պայմանագրի մասին հարցին:
«Մենք արդեն ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ «կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը այս պայմանագրով ստանձնած պարտավորությունը չկատարելու համար»: Մեկ այլ հատվածում արձանագրվում է, որ ՀՀ–ն և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում նույնպես չառաջադրել տարածքային պահանջներ: Եվ հետևաբար մենք այս հարցը պայմանագրային համակարգում համարում ենք լուծված»,– ասել է Փաշինյանը:
Փաշինյանը մեջբերել է նաև մեկ այլ հատված, նշելով. «ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետում ասվում է, որ ՀՀ–ում վավերացված միջազգային պայմանագրերը ունեն գերակա ուժ ներքին օրենսդրության նկատմամբ»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին
Կան որոշակի հարցեր, որոնք բարձրացվել են 2018-ից և մինչև օրս էլ, այդ հարցերը ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտությո...
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյան
Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակին: Անդ...
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը: «Սիրելի հայ...
Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է թողնել պաշտոնը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա՝ չնայած իր մանդատի ավարտին, քանի որ խորհրդարանը...