Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյան
Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակին: Անդրադառնալով «Բալասանյան» դաշինքի կողմից մանդատների վայր դնելուն՝ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ կենտրոնական իշխանությունը որոշ հարցերի լուծում արդեն տվել է:
Սակայն ընդհանուր առմամբ, ըստ Փաշինյանի, Գյումրիում իրավիճակը կարգավորելու ճանապարհը ընտրություններ անցկացնելն է. «Այստեղ իրավական առումով խնդիրներ կան: Օրենսդրական փոփոխություններ պետք է տեղի ունենան: Մեծ հաշվով՝ մեր խնդիրը հետևյալն է: Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք, որ ինքն իր քաղաքապետին ընտրի: Մյուս կողմից՝ ես չեմ կարող տեղի ունեցածը մեկնաբանել այլ կերպ, քան անպատասխանատվության բացառիկ դրսևորում»,– ասել է նա:
«Բոլոր այն շահարկումները, թե կառավարությունը որևէ մեկին որևէ ձևով ճնշել է, որ նա ինչ–որ գործողություն անի, ինչ–որ գործողություն, չանի, դա անհեթեթություն է: Ինչ վերաբերում է քրեական գործերին, կառավարութունը ընդհանրապես կապ չունի քրեական գործերի հետ: Եթե կա փաստ, կա քրեական գործ, չկա փաստ, չկա քրեական գործ»,– ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին
Մենք արդեն ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ «կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը...
Փաշինյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին
Կան որոշակի հարցեր, որոնք բարձրացվել են 2018-ից և մինչև օրս էլ, այդ հարցերը ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտությո...
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը: «Սիրելի հայ...
Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է թողնել պաշտոնը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա՝ չնայած իր մանդատի ավարտին, քանի որ խորհրդարանը...