Փաշինյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին
Կան որոշակի հարցեր, որոնք բարձրացվել են 2018-ից և մինչև օրս էլ, այդ հարցերը ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտություն ունեն:
Այս մասին Հանրայինի եթերում հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին աղմկահարույց պաշտոնանկություններին:
«Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված: Դրանք իրենց բնույթով ոչ թե կոնֆլիկտային են, այլ՝ աշխատանքային»,– ասել է նա:
Միևնույն ժամանակ, Փաշինյանը ասել է, որ աշխատանքից ազատված պաշտոնյաներից բոլորը իրենց հերթին արել են «համակարգային շատ լուրջ փոփոխություններ»: Իր խոսքով՝ այդ առումով նրանք «լավ են աշխատել»:
«Ղեկավարը մի կողմից պետք է առաջնորդի և այդ առումով լինի համակարգի մաս, բայց մյուս կողմից, պետք է տարանջատվի համակարգից, որպեսզի համակարգը տեսնի կողքից» ,– ընդգծել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին
Մենք արդեն ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ «կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը...
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյան
Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Գյումրիում ստեղծված քաղաքական իրավիճակին: Անդ...
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը: «Սիրելի հայ...
Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է թողնել պաշտոնը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա՝ չնայած իր մանդատի ավարտին, քանի որ խորհրդարանը...